Ընկերության մասին

«Դիլի» ընկերությունը հիմնադրվել է 2005թ. Հայաստանում: Նույն թվականին Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում`Դիլիջանում, ընկերությունը ագրոարդյունաբերական համալիր կառուցեց, որի նպատակը որակի միջազգային չափանիշներին համապատասխանող էկոլոգիապես մաքուր կաթնամթերքի արտադրությունն ու իրացումն էր:

Համալիրի տարածքը կազմում է մոտավորապես 9000 մ2` ներառյալ ագարակը, արտադրամասը, ավտոտնակը եւ պահեստները:

Ագարակի նախագծման եւ կառուցման ժամանակ հաշվի են առնվել անասունների պահման առավել արդիական գաղափարները: Գերմանիայից ներկրվել են ցեղական, բարձր կաթնատվությամբ («Շվից» եւ «Սիմենտալ» ցեղատեսակների) կովեր, որոնք տարեկան 6000 կգ բարձորակ կաթ են տալիս:

Կովերին որակյալ կերով մշտապես ապահովելու նպատակով ընկերությունը հողատարածքներ է վարձակալել Հայաստանի մարզերի «ալպիական մարգագետիններում», նաեւ անընդհատ թարմացվող կերի մեծ պաշար է կուտակել:

Վերը նշվածը, ինչպես նաեւ արդյունավետ կառավարումը հնարավոր դարձրեցին կայուն, ամբողջ տարվա ընթացքում իրականացվող թարմ, բնական, էկոլոգիապես մաքուր կաթի արտադրություն կազմակերպել:

Կաթի վերամշակման եւ կաթնամթերքի արտադրության նպատակով Իտալիայից սարքավորումներ են ներմուծվել, որոնք այստեղ տեղադրել են իտալացի մասնագետները:

Քանի որ ընկերության հիմնական արտադրանքը իտալական «Մոցարելլա» պանիրն է, ընկերությունը համագործակցում է իտալացի մասնագետի` Իտալիայի տասը լավագույն պանրագործներից մեկի հետ: Ընկերության հիմնական կարգախոսը բնական մթերքի արտադրությունն է` առանց քիմիական նյութերի (կոնսերվանտների, ներկող նյութերի, էմուլգատորների եւ այլն):

2006թ. օգոստոսից ընկերությունն արտադրում է «Մոցարելլա», «Մոցարելլա պիցա չիզ» եւ «Ռիկոտա» տեսակի պանիրներ, ինչպես նաեւ «Հայկականե պանիր», որը Հայաստանում ավանդաբար արտադրվող պանիրներից է: Պանրի տեսականուց բացի արտադրվում է նաեւ սերուցք եւ հալած յուղ:

Հայաստանի շուկայում ամուր դիրքեր գրավելուց հետո 2007թ. ընկերությունը սկսեց արտահանել իր արտադրանքը` հետագայում նպատակ ունենալով ավելացնել իր արտահանման ներուժը:

  • © 2008 "Դիլի" ՍՊԸ. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
  • Ք. Դիլիջան, Մյասնիկյան փ. 55