Մոցարելլա
Օգտագործվում է որպես աղանդեր, նաեւ տարբեր աղցանների բաղադրիչ: Ամենատարածված աղցաններից է Կապրեզեն:
ԿԱՊՐԵԶԵ
Այս բաղադրատոմսի համար անհրաժեշտ է.
- լոլիկ – 500գ
- մոցարելլա պանիր - 200-250գ
- ձիթապտղի ձեթ (կարելի է բուսական յուղ) - 100գ
- քացախ - 1 ճ.գ.
- ռեհան - 1 կապոց
- աղ, պղպեղ` ըստ ճաշակի
- Լոլիկները կտրատել շրջանաձեւ`մոտ 0,5 սմ լայնությամբ:
- Մոցարելլան հանել աղաջրից, կտրատել նույն`0,5 սմ լայնության շերտերի:
- Ափսեի վրա շարել լոլիկի շերտերը, ավելացնել աղ, պղպեղ, վրան քացախ ցանել:
- Վրայից դասավորել մոցարելլայի շերտերը` հերթագայելով դրանք լոլիկի շերտերի հետ:
- Ռեհանը լվանալ, չորացնել: Առանձնացնել մի քանի տերեւ, մնացածը մանր կտրատել:
Կանաչին հավասարաչափ լցնել ափսեին: - Ձեթ ավելացնել:
- Աղցանը զարդարել ռեհանի չկտրատված տերեւներով:





